Posts

Showing posts from April, 2017

Ընկերության փողերով, սեփական անվան տակ բարեգործություններ կատարողը

Image
Արդեն մի քանի օր է, ինչ ակտիվ շրջանառության մեջ է դրվել Ռալֆ Յիրիկյանի՝ գործադիրում հայտնվելու հավանականության թեման: Կասկած չկա անգամ, որ դրանք զուտ խոսակցություններ չեն, այլ մշակված ծրագրի հերթական փուլերից մեկը, որից հետո, սահուն կերպով Յիրիկյանին կշնորհվի որևէ նախարարական պորտֆել: Այս ամենից արդեն իսկ պարզ է դառնում, թե Յիրիկյ անի տարիներ շարունակ վարկանիշի բարձրացումը, ինչ նպատակ էր հետապնդում: Ռեզերվում պահվող Յիիկյանին օգտագործելու ճիշտ ժամանակն է եկել: Մանրամասնենք թե ինչո՞ւ հենց հիմա, ինչո՞ւ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո: Բանը նրանում է, որ անգամ նոր ձևավորվող գործադիրը, վարկանիշի լուրջ խնդիր ունի, ինչը լրացնելու համար, չվարկաբեկված, դեռ ավելին բարձր վարկանիշ ունեցող անձանց են փորձում խցկել, ովքեր իրենց ներկայությամբ կլռեցնեն հասարակական այն բողոքի ձայնը, որը պետք է առաջանար կառավարության ձևավորվելուց հետո: Յիրիկյանը և նրա նմանները, հատուկ կերպով, «ակվարիումների» մեջ են աճեցվում, հետագայում ըստ անհրաժեշտության օգտագործվելու համար: Ինչու «ակվարիումներու

Դավիթաշենում 23 բարդի հատելու մեջ մեղադրվողին ազատ են արձակել

Image
Դավիթաշենում 23 բարդի հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանն ապրիլի 28-ին ազատ է արձակվել:  Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին,  ասաց նրա շահերի պաշտպան Արմեն Մելքոնյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն է ներկայացրել դատախազին, որը բավարարվել է: Ալեքսան Սամսոնյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Հիշեցնենք, որ Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը եւ կալանավորել  Դավիթաշենում 23 բարդի հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանին:

Ֆրանսիական ընտանիքը վիճակախաղով շահել է 83 միլիոն եվրո

Image
Ֆրանսիական Դիժոն քաղաքից ընտանիքը EuroMillions վիճակախաղի 2.5 եվրո արժողությամբ տոմսով շահել է 83.4 միլիոն եվրո, հայտնում է Parisien պարբերականը: Ինչպես նշում է պարբերականը՝ երջանիկների շանսը 116 միլիոնից մեկն է եղել, սակայն դա չի խանգարել շահելու: Վիճակախաղով գումար շահած ընտանիքը որոշել է չհրապարակել իր անունը և դրամի օգտագործման պլանները: Հաղորդվում է նաև, որ «այդ իրադարձությունը նրանց համար առիթ չի հանդիսանա զարթուցիչը չլարելու առավոտվա համար, քանի որ նրանց աշխատանքը դա նրանց կիրքն է»:

Մելինե Դալուզյանի նոր լուսանկարը

Image

ԱՄՆ-ում թալանի ժամանակ սրճարանի գանձնապահի հանգստությունը ցնցել է սոցցանցերը

Image

Կեղծ դիպլոմներ տրամադրելու գործ. 2 ռեկտոր մեղավոր է ճանաչվել. ԱԱԾ

Image
Կեղծ դիպլոմներ տրամադրելու մեջ մեղադրվող՝ Հայաստանում գործող ոչ պետական երկու բուհերի ռեկտորներ դատարանի որոշմամբ մեղավոր են ճանաչվել: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը: «Ի պատասխան ձեր հարցման՝ հայտնում ենք, որ ՀՀ-ում գործող թվով 3 ոչ պետական ԲՈՒՀ-երի ռեկտորների վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված 3 քրեական գործերից 2-ը 2017 թվականի փետրվարին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Ամբաստանյալների միջնորդությամբ դատաքննություններն անկացվել են արագացված կարգով և դատարանի կողմից ռեկտորները մեղավոր են ճանաչվել: Երրորդ քրեական գործի նախաքննությունը գտնվում է ավարտական փուլում»,- ասվում է ԱԱԾ գրավոր պատասխանի մեջ: Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդել էր, որ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հավատարմագրված ու Երեւան քաղաքում եւ մարզերում գործող որոշ ոչ պետական ԲՈՒՀ-երի ռեկտորներ շահադիտական դրդումներով կեղծ ավարտական դ

Թուրքիայում արգելափակվել է հասանելիությունը Wikipedia-ին

Image
Թուրքական իշխանություններն արգելափակել են հասանելիությունը Wikipedia առցանց հանրագիտարանի ռեսուրսներին։ Այս մասին հայտնում է Hurriyet պարբերականը՝ հղում անելով Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի խորհրդի որոշմանը։ «Համապատասխան 5651 օրենքի (համացանցային հեռարձակումների կարգավորման և այդ ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի մասին)՝ տեխնիկական և իրավական գնահատականի անցկացման արդյունքում Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի խորհրդի կողմից ապրիլի 29-ից wikipedia.org կայքի հանդեպ կիրառվում են վարչական միջոցառումներ»,-ասվում է խորհրդի հայտարարությունում։ Այդ որոշման պատճառների մասին չի հաղորդվում։

Բարեգործի կեղծ դիմակի տակ շարքային խաբեբա է թաքնված

Image
Այն ինչի մասին պետք է խոսենք, գլխիվայր կփոխի հասարակական կարծիքը մի մարդու մասին, ով բարեգործի դիմակի տակ թաքնված, բավականին հմուտ կերպով, գռփելով ժողովրդի փողերը, բարեգործություններ է անում: Խոսքը Վիվասել ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մասին է, ով իրականում այն չէ, ինչպես որ գունագեղ կերպով ներկայացվում է: Վիվասել ընկերության գործադ իր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պարզվում բարեգործություն կատարում է ոչ իր անձնական միջոցներից այլ ընկերության հաշվին՝ ժողովրդից վերջին լուման խլելով: Յիրիկյանը ունի մշակված մարտավարություն, համաձայն որի թիրախային համարվող գոտին պետք է առավել շատ շահույթ ապահովի: Սակայն ի դժբախտություն բոլոր նրանց, ովքեր ունեն զինվոր, ովքեր ծառայում են Հայրենիքին՝ Արցախի սահմաններին կանգնած, տվյալ դեպքում թիրախային համարվում է հենց այս գոտին: Բնականաբար բոլորն էլ պատկերացնում են, թե ինչ է նշանակում զինվոր ունենալ և ինչ է նշանակում թեկուզ բջջային հեռախոսի միջոցով կապ պահպանել նրա հետ: Սա քաջ գիտակցելով, Յիրիկյանի ղեկավարած ընկերությունը ուղղակի աստղաբաշխական թվե

26-ամյա գրպանահատի թիրախում թիվ 58 ավտոբուսի 40-ամյա կինն էր

Image
Ապրիլի 22-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 40-ամյա Քրիստինա Ղ.-ն եւ հայտնել, որ թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են 15.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 82.000 դրամ: Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am -ին հայտնում են, որ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 26-ամյա Արմեն Հ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 26-ին, ժամը 13-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Վարչապետը՝ նախարարներին. Կրճատել մեքենաների թիվն ու շքեղության մյուս դրսեւորումները

Image
Հայաստանի պետական մարմինները պետք է կրճատեն ավտոմեքենաների թիվն ու շքեղության մյուս դրսեւորումները: ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին հատարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա հիշեցրեց, որ մայիսին քննարկվելու է կառավարության 6 ամիսների ծրագրի իրականացումը: Կարեն Կարապետյանը գերատեսչությունների ղեկավարներին խնդրել է ուշադրության կենտրոնում պահել ապարատի ծախսերն ու կրկին ստուգել՝ արդյո՞ք պետական մարմինները կրկնօրինակում են միմյանց: «Մենք նման դեպքեր ունենք: Հարկավոր է վերացնել սա: Ծախսեր, մեքենաներ, շքեղության այլ դրսեւորումներ... Գուցե «շքեղությունն» այնքան էլ ճիշտ բառ չէ, բայց մենք պետք է ամեն ինչ ուսումնասիրենք՝ մինչեւ վերջին մանրուքը»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:

Ուռճացված «տնտեսական զարգացման և բարեփոխումների սիմվոլի» կերպարը վտանգի տակ է

Image
ՀՀ-ում հարկային համակարգն ու օրենսդրությունը, իսկական չարիք են դարձել փոքր ու միջին ձեռնարկատերերի համար: Տարիներ շարունակ եղել է խնդիր՝ հարկային դաշտ բերել բոլոր ձեռնարկատերերին, սակայն հարցին օբյեկտիվ մոտեցում ոչ մի պաշտոնյա այդպես էլ չտվեց՝ հասկանալի պատճառներով: Սա առիթ է հանդիսանում, որ ժամանակ առ ժամանակ, երբ փորձ է արվում բուն խնդիրը վերացնելու փոխարեն, խնդրի հետևանքները վերացնել, բողոքի ակցի աներ կազմակերպվեն, ինչի արդյունքում տուժող կողմը միշտ ՓՄՁ ներկայացուցիչներն են: Այս օրերին ևս. «Սուրմալու» «Առինջ մոլ» և «Փեթակ» առևտրի կենտրոնների առևտրականները նման բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց, պահանջելով, որպեսզի ձերբազատեն իրենց հարկային տեսուչների ոտնձգություններից: Սակայն, այս դեպքում միանշանակ չէ ամեն ինչ և կարծես թե հարկային ամենաթողությունը բոլորովին այլ նպատակ ու պատճառներ ունի: Պարզվում է, որ այս հարկային ճնշումներն իրականացվում են անձամբ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հրահանգով:Եվ, որ այս ամենի հիմքում ընկած է նախկին հաստոց

Կանդելակիի հերթական գրառումը Մխիթարյանի մասին

Image
Ռուսական «Матч ТВ» հեռուստաընկերության պրոդյուսեր Թինա Կանդելակին թվիթերյան իր էջում հերթական գրառումն է արել Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: «Քանի դեռ վրացիները չեն վերադարձել եվրոպական ֆուտբոլ, երկրպագելու եմ Մխիթարյանին: Ժամանակին «Միլանի» ոչ մի խաղ բաց չէի թողնում, երբ այնտեղ ելույթ էր ունենում Կախան:»,- գրել է Կանդելակին:

Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է կրտսեր սերժանտ

Image
Վայոց Ձորի մարզում դաշտային պարապմունքների ժամանակ մահացու վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Հակոբյանի մահվան գործով ձերբակալվել է կրտսեր սերժանտ: Ձերբակալությանմ ասին «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Դեպքի նախորդ օրը՝ ապրիլի 20-ի ուշ երեկոյան, զորամասի կրտսեր սերժանտներից մեկը լիցքավորել է իր ինքնաձիգը, սակայն հերթափոխից հետո այն չի լիցքաթափել, իսկ հաջորդ օրն արդեն տեղի է ունեցել այս ողբերգական դեպքը: Կրտսեր սերժանտը, երբ դեպքի օրն առավոտյան մաքրել է իր ինքնաձիգը, անզգուշությամբ կրակ է արձակել և հենց այդ կրակոցն էլ դիպել է Նարեկ Հակոբյանին և մահացու եղել: Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով: Նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև դատահետքաբանական և դատաձգաբանական համալիր փորձաքննություններ, կատարվել դեպքի վայրի զննություն:

ՓՄՁ-երին տեռորի ենթարկելո՞վ եք տնտեսական զարգացում և առաջընթաց ապահովում պրն. վարչապե՛տ

Image
Այսօր օրերին հարկային ոտնձգություններ են իրականացվում «Սուրմալուի», «Փեթակի» և «Առինջ մոլի» առևտրականների դեմ: Մասնավորապես հոդվածում նշվում էր, որ կազմակերպված այս հարկային տեռորի հեղինակը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն է, ում բուն նպատակը առևտրականներին «բզկտելով» տեղափոխել վարչապետի և Սամվել Կարապետյանի համատեղ ջանքերով կառուցվող, նոր առևտրի կենտրոն, որը գտնվում է նախկին հաստոցաշինա կան գործարանի տարածքում: Այս թեման բազմիցս է արծարծվել ամենաբարձր մակարդակներով, իսկ լուծումը ոչ թե ՓՄՁ-երի գործունեության կանոնակարգման հետ է կապված, այլև խոշոր ներկրողների, ովքեր շատ ժամանակ ապրանք տրամադրելուց համապատասխան ֆակտուրա չեն տալիս ՓՄՁ ներկայացուցիչին: Միայն այս մեջբերումն արդեն իսկ բացահայտում է հարկային քաղաքականության մեջ, իբր թե դրական փոփոխություններ մտցնելու գաղափարը և ի չիք է դարձնում այն: Շատ խորը պետք էլ չէր մտածել, որպեսզի հասկանալ, որ այս ամենում ՊԵԿ-ը ուղղակի գործիք է, որն էլ աշխատեցնելով, առևտրականների վրա ճնշումներ գործադրելով, փորձում են պետական լծակները ծառայեցնել սեփ

Ադրբեջանական հենակետից անկանոն կրակ են բացել Ոսկեպար-Բաղանիս հատվածի միջպետական ճանապարհի ուղղությամբ․ ՖՈՏՈ

Image
Տավուշի մարզի Բաղանիս համայնքի համայնքապետ Նարեկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր՝ ժամը 16:30-ի սահմաններում, ադրբեջանական հենակետից անկանոն կրակ են բացել Ոսկեպար-Բաղանիս հատվածի միջպետական ճանապարհի ուղղությամբ: Գնդակոծության է ենթարկվել «Ջերմուկ Գրուպ»-ին պատկանող ածխաթթու գազով բեռնված ԴԱՖ մակնիշի 130 ԼՕ 05 պետհամարանիշի բեռնատար ֆուռը: Գնադկոծությեւնից վնասվել է միայն (амотизацион) օդի բարձիկը: Մեքենայի վարորդ Անդրանիկ Աբրհամյանը չի տուժել: Հ.Գ. Ապատեղեկավություն տարածող մանյակնեին: Հ.Գ.Գ Բաղանիս գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել»: Լուսանկարները՝ Նարեկ Սահակյանի ֆեյսբուքյան էջից։ 

Մխիթարյանը կխաղա «Սելտա»- ի դեմ

Image
Այսօր՝ ապրիլի 21-ին Նյոնում կայացավ Եվրոպայի լիգայի գավաթի 2016/2017 թվականների խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությունը: Եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն հետևյալ զույգերը: «Այաքս»-«Լիոն» «Սելտա»-«Մանչեսթեր Յունայթեդ» Կիսաեզրափակչի առաջին հանդիպումները կկայանան մայիսի 4-ին, իսկ պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց՝ մայիսի 11-ին: Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին Ստոկհոլմում: 

Հարկայինում պատրաստվում են հարսանիքի

Image
Ապրիլի 22-ին Խոշոր հարկատուների տեսչության նախկին պետ, այժմ ՊԵԿ կազմակերպական-հսկողական վարչության պետ Ռաֆիկ Մաշադյանի որդու հարսանիքն է։ Հարսնացուն սովորական ընտանիքից է։ Այս օրերին հարկայինում թիվ մեկ թեման հարսանիքին մասնակցությունն է՝ ինչ հագնել, ինչ տանել կոնտեքստով։ Հրավիրվածներից մեկը նախօրեին մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ չգիտեն էլ՝ որտեղ է լինելու խնջույքը, գնալ ընկերոջ «Օջախը», թե հարստացնել վարչապետ Կարեն Կարապետյանի «Ֆլորենսը»։ Հարսանիքը ուշագրավ է նաեւ նրանով, որ լինելով ՊԵԿ խաչատրյանական կլանի ներկայացուցիչը՝ Մաշադյանը ստիպված կլինի հին կլանից ոմանց չհրավիրել՝ «գազավիկների» կլանի առաջ վատամարդ չդառնալու համար։ 

Ապրիլի 25-ից կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր

Image
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2017 թվականի ապրիլի 25-ից գործարկվելու են Երևան քաղաքի Իսակովի պողոտայում (ԱՄՆ դեսպանատնից դեպի Սեբաստիա փողոց 200 մետր հեռավորության վրա) տեղադրված արագաչափ սարքերը՝ 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 80 կմ/ժ է: Նույն օրվանից գործարկվելու են Երևան քաղաքի Ազատության պողոտա-Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում տեղադրված տեսախցիկները: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: