Posts

Showing posts from May, 2017

Ռալֆ Յիրիկյանի աճպարարական թալանը

Image
Արդեն մի քանի տարի է ինչ ՎիվաՍել ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «բարեգործությամբ» է զբաղվում, սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է գնացել այս գործունեության ընթացքում: Առաջին հայացքից Յիրիկյանի «բարեգործական» ծրագրերը հարգանքի և գովասանքի խոսքերի են արժանի, սակայն երբ փոքր ինչ խորանում ես, միանգամից պարզ է դառնում, որ Յիրիկյանը հասարակ խարդախին ոչնչով չի զիջ ում, իսկ խարդախության թիրախը բնականաբար ՀՀ քաղաքացին է, ով օգտվում է Յիրիկյանի կողմից ղեկավարվող ընկերության ծառայություններից: Փաստորեն նախ Յիրիկյանը բարեգործի համբավ է ձեռք բերում օգտագործելով այն ընկերության հեղինակությունն ու փողերը որտեղ ինքն գործադիր տնօրեն է, երկրորդ իր «բարեգործության» համար պահանջվելիք գումարի հայթայթման համար ալտերնատիվ տարբերակ է մշակել, ինչի արդյունքում առանց ջանքեր գործադրելու, «բարեգործության» համար պահանջվող գումարները դեռ մի քանի անգամ էլ ավել, շատ հանգիստ, աճպարարին հատուկ ձևով, գանձվում է հասարակ ՀՀ քաղաքացուց, ով հանդիսանում է ՎիվաՍել ընկերության բաժանորդ: Յուրաքանչյուր անգամ, երբ օրինա