ՓՄՁ-երին տեռորի ենթարկելո՞վ եք տնտեսական զարգացում և առաջընթաց ապահովում պրն. վարչապե՛տ



Այսօր օրերին հարկային ոտնձգություններ են իրականացվում «Սուրմալուի», «Փեթակի» և «Առինջ մոլի» առևտրականների դեմ: Մասնավորապես հոդվածում նշվում էր, որ կազմակերպված այս հարկային տեռորի հեղինակը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն է, ում բուն նպատակը առևտրականներին «բզկտելով» տեղափոխել վարչապետի և Սամվել Կարապետյանի համատեղ ջանքերով կառուցվող, նոր առևտրի կենտրոն, որը գտնվում է նախկին հաստոցաշինական գործարանի տարածքում:
Այս թեման բազմիցս է արծարծվել ամենաբարձր մակարդակներով, իսկ լուծումը ոչ թե ՓՄՁ-երի գործունեության կանոնակարգման հետ է կապված, այլև խոշոր ներկրողների, ովքեր շատ ժամանակ ապրանք տրամադրելուց համապատասխան ֆակտուրա չեն տալիս ՓՄՁ ներկայացուցիչին: Միայն այս մեջբերումն արդեն իսկ բացահայտում է հարկային քաղաքականության մեջ, իբր թե դրական փոփոխություններ մտցնելու գաղափարը և ի չիք է դարձնում այն: Շատ խորը պետք էլ չէր մտածել, որպեսզի հասկանալ, որ այս ամենում ՊԵԿ-ը ուղղակի գործիք է, որն էլ աշխատեցնելով, առևտրականների վրա ճնշումներ գործադրելով, փորձում են պետական լծակները ծառայեցնել սեփական շահերը սպասարկելու գործին: Բանից պարզվում է նաև, որ այս տեռորին մասնակցություն ունի նաև ԱՎԾ-ն, ով առաջին եռամսյակի հաշվետվություն դեռ չներկայացրած, արդեն իսկ ամսական հաշվետվություններով փորձում է նկարել մոտ 6 տոկոս տնտեսական աճ, այն կապելով նույն Կարեն Կարապետյանի անվան հետ: Սակայն ԱՎԾ-ի այս կեղծ ցուցանիշներին գալիս է հերքելու Արժույթի միջազգային հիմնադրամի՝ օրերս արած այն հայտարարությունը, համաձայն որի 2017-2018թթ. ՀՀ տնտեսության համար ընդամենը 2,6 տոկոս աճ է կանխատեսվում:
Փաստորեն ոմանք պաշտոնական դիրքերը չարաշահելով, իրեն ենթակա ադմինիստրատիվ ռեսուրսները ծառայեցնում է սեփական բիզնեսը զարգացնելու նպատակով: Եթե նախքան սա, Կարապետյանի բարի և աշխատասեր գործիչի ուռճեցված կերպարը տպավորություն էր գործում հանրության շրջանում, ապա հետայսու հասարակական կարծիքը կապված նրա գործունեության և անվան շուրջ, կտրուկ փոփոխության կենթարկվի:
Հ.Գ. Երկրի տնտեսության զարգացման ողնաշար համարվող ՓՄՁ-երին տեռորի ենթարկելո՞վ է տնտեսական զարգացում և առաջընթաց ապահովվում պրն. վարչապե՛տ:

Comments

Popular posts from this blog

Ռալֆ Յիրիկյանի աճպարարական թալանը

Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է կրտսեր սերժանտ