Ուռճացված «տնտեսական զարգացման և բարեփոխումների սիմվոլի» կերպարը վտանգի տակ է




ՀՀ-ում հարկային համակարգն ու օրենսդրությունը, իսկական չարիք են դարձել փոքր ու միջին ձեռնարկատերերի համար: Տարիներ շարունակ եղել է խնդիր՝ հարկային դաշտ բերել բոլոր ձեռնարկատերերին, սակայն հարցին օբյեկտիվ մոտեցում ոչ մի պաշտոնյա այդպես էլ չտվեց՝ հասկանալի պատճառներով: Սա առիթ է հանդիսանում, որ ժամանակ առ ժամանակ, երբ փորձ է արվում բուն խնդիրը վերացնելու փոխարեն, խնդրի հետևանքները վերացնել, բողոքի ակցիաներ կազմակերպվեն, ինչի արդյունքում տուժող կողմը միշտ ՓՄՁ ներկայացուցիչներն են: Այս օրերին ևս. «Սուրմալու» «Առինջ մոլ» և «Փեթակ» առևտրի կենտրոնների առևտրականները նման բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց, պահանջելով, որպեսզի ձերբազատեն իրենց հարկային տեսուչների ոտնձգություններից: Սակայն, այս դեպքում միանշանակ չէ ամեն ինչ և կարծես թե հարկային ամենաթողությունը բոլորովին այլ նպատակ ու պատճառներ ունի:
Պարզվում է, որ այս հարկային ճնշումներն իրականացվում են անձամբ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հրահանգով:Եվ, որ այս ամենի հիմքում ընկած է նախկին հաստոցաշինական գործարանի տարածքում կառուցվող նոր առևտրի կենտրոնը, և որ նման կերպ փորձ է արվում առևտրականներին «քշել» բերել դեպի նորակառույց առևտրի կենտրոն:
Այս գործողությունը կարելի է որակել նաև պաշտոնական դիրքերի չարաշահում, երբ ադմինիստարտիվ ռեսուրսները փորձ է արվում ծառայեցնել սեփական շահերի սպասարկմանը, այդկերպ ահաբեկելով հասարակ ՀՀ քաղաքացուն՝ շարքային առևտրականին: Բնականաբար այս «խմորը դեռ շատ է ջուր քաշելու», բայց ուռճացված «տնտեսական զարգացման և բարեփոխումների» սիմվոլի կերպարը վերջնականապես չփոշիացնելու համար, պետք է վերջ դրվի այս հարկային ոտնձգություններին:
Հասարակ առևտրականը, ով իր գործունեությամբ հանապազորյա հացի խնդիր է լուծում, մինչև վերջ է պայքարելու, քանզի, խաղասեղանին իր գոյության խնդիր է դրված:

Comments

Popular posts from this blog

Ռալֆ Յիրիկյանի աճպարարական թալանը

Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է կրտսեր սերժանտ