Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է կրտսեր սերժանտ



Վայոց Ձորի մարզում դաշտային պարապմունքների ժամանակ մահացու վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Հակոբյանի մահվան գործով ձերբակալվել է կրտսեր սերժանտ:
Ձերբակալությանմ ասին «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Դեպքի նախորդ օրը՝ ապրիլի 20-ի ուշ երեկոյան, զորամասի կրտսեր սերժանտներից մեկը լիցքավորել է իր ինքնաձիգը, սակայն հերթափոխից հետո այն չի լիցքաթափել, իսկ հաջորդ օրն արդեն տեղի է ունեցել այս ողբերգական դեպքը:
Կրտսեր սերժանտը, երբ դեպքի օրն առավոտյան մաքրել է իր ինքնաձիգը, անզգուշությամբ կրակ է արձակել և հենց այդ կրակոցն էլ դիպել է Նարեկ Հակոբյանին և մահացու եղել:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով:
Նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև դատահետքաբանական և դատաձգաբանական համալիր փորձաքննություններ, կատարվել դեպքի վայրի զննություն:

Comments

Popular posts from this blog

Ռալֆ Յիրիկյանի աճպարարական թալանը