Ընկերության փողերով, սեփական անվան տակ բարեգործություններ կատարողը



Արդեն մի քանի օր է, ինչ ակտիվ շրջանառության մեջ է դրվել Ռալֆ Յիրիկյանի՝ գործադիրում հայտնվելու հավանականության թեման: Կասկած չկա անգամ, որ դրանք զուտ խոսակցություններ չեն, այլ մշակված ծրագրի հերթական փուլերից մեկը, որից հետո, սահուն կերպով Յիրիկյանին կշնորհվի որևէ նախարարական պորտֆել: Այս ամենից արդեն իսկ պարզ է դառնում, թե Յիրիկյանի տարիներ շարունակ վարկանիշի բարձրացումը, ինչ նպատակ էր հետապնդում: Ռեզերվում պահվող Յիիկյանին օգտագործելու ճիշտ ժամանակն է եկել: Մանրամասնենք թե ինչո՞ւ հենց հիմա, ինչո՞ւ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո:
Բանը նրանում է, որ անգամ նոր ձևավորվող գործադիրը, վարկանիշի լուրջ խնդիր ունի, ինչը լրացնելու համար, չվարկաբեկված, դեռ ավելին բարձր վարկանիշ ունեցող անձանց են փորձում խցկել, ովքեր իրենց ներկայությամբ կլռեցնեն հասարակական այն բողոքի ձայնը, որը պետք է առաջանար կառավարության ձևավորվելուց հետո: Յիրիկյանը և նրա նմանները, հատուկ կերպով, «ակվարիումների» մեջ են աճեցվում, հետագայում ըստ անհրաժեշտության օգտագործվելու համար: Ինչու «ակվարիումներում», որովհետև տարիներ շարունակ Յիրիկյանին թույլ են տվել ընկերության փողերով, սեփական անվան տակ, բարեգործություններ անել և բարձրացնել սեփական վարկանիշը, առանց որևէ կերպ դրան հակազդեցություն ցուցաբերելով, ինչը որպես կանոն, Հայատանում այդպես չի լինում: Հիմա էլ, ժողովրդի հաշվին բարեգործի համբավ վայելող Ռալֆը, ով այդ նույն բարեգործության համար պահանջվող գումարները, բջջային հեռախոսակապի սակագնային փաթեթների թանկացումներով է ապահովում, անմեղ դեմքով կգնա բարձր պաշտոնի և կշարունակի իր անմարդկային գործունեությունը, որի անունը դրվել է «բարեգործություն»:
Յիրիկյանը այս պարագայում, բանտարկյալի կարգավիճակում է հայտնվել, նա չի կարող հակադարձել, չի կարող առաջնորդվել սեփական կարծիքով, քանի որ նրա իմիջով այլ մարդիկ են զբաղվել, նրա վարկանիշը արհեստականորեն է բարձրացվել, այդ իսկ պատճառով ինչպես նրան հրահանգեն, այնպես էլ պետք է շարժվի՝ կատարելով ցանկացած հանձնանարություն:
Յիրիկյան բանտարկյալին Վիվասելից-գործադիր «էտապի» ճանապարհին դեռ շատ փորձություններ են սպասվում, որը պատվով հաղթահարելու համար սեփական կամք և արժանապատվություն է պետք ունենալ, իսկ Յիրիկյանի պարագայում, դրանց բացակայությունը նպաստելու է նրա դիմակի պատռմանը, ինչից հետո հանրությունը կտեսնի, թե տարիների ընթացքում ում է տաքացրել կրծքի վրա, ով ամեն վայրկյան պատրաստ է անսպասելի կերպով խայթել ժողովրդին:

Comments

Popular posts from this blog

Ռալֆ Յիրիկյանի աճպարարական թալանը

Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է կրտսեր սերժանտ