Դավիթաշենում 23 բարդի հատելու մեջ մեղադրվողին ազատ են արձակել


Դավիթաշենում 23 բարդի հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանն ապրիլի 28-ին ազատ է արձակվել:  Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին,  ասաց նրա շահերի պաշտպան Արմեն Մելքոնյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն է ներկայացրել դատախազին, որը բավարարվել է: Ալեքսան Սամսոնյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը եւ կալանավորել  Դավիթաշենում 23 բարդի հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանին:

Comments

Popular posts from this blog

Ռալֆ Յիրիկյանի աճպարարական թալանը

Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է կրտսեր սերժանտ