Թուրքիայում արգելափակվել է հասանելիությունը Wikipedia-ին


Թուրքական իշխանություններն արգելափակել են հասանելիությունը Wikipedia առցանց հանրագիտարանի ռեսուրսներին։ Այս մասին հայտնում է Hurriyet պարբերականը՝ հղում անելով Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի խորհրդի որոշմանը։
«Համապատասխան 5651 օրենքի (համացանցային հեռարձակումների կարգավորման և այդ ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի մասին)՝ տեխնիկական և իրավական գնահատականի անցկացման արդյունքում Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի խորհրդի կողմից ապրիլի 29-ից wikipedia.org կայքի հանդեպ կիրառվում են վարչական միջոցառումներ»,-ասվում է խորհրդի հայտարարությունում։
Այդ որոշման պատճառների մասին չի հաղորդվում։

Comments

Popular posts from this blog

Ռալֆ Յիրիկյանի աճպարարական թալանը

Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է կրտսեր սերժանտ